Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային կլոր սեղանին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ սույն թվականի ապրիլի 26-ին մասնակցեցին «Դատափորձագիտական գործունեություն, պատերազմի մարտահրավերները» խորագրով միջազգային կլոր սեղանին:
Կլոր սեղանին մասնակցում էին դատափորձագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Վրաստանից և մի շարք այլ երկրիներից, ինչպես նաև Հայաստանից՝ ի դեմս Փորձաքննությունների ազգային բյուրոյի:
Կլոր սեղանի ընթացքում հնչեցին մի շարք զեկույցներ դատափորձագիտական ոլորտի տարբեր մասնագիտական ուղղություններով, որոնք վերաբերում էին պատերազմական գործողությունների ընթացքում փորձաքննությունների իրականացման առանձնահատկություններին, կազմակերպչական խնդիրներին, ի հայտ եկող խոչընդոտներին և այլ հանգամանքներին:
Կլոր սեղանի ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց զեկույց «2020թ.-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոլորտի միջազգային նորմերի խախտումների փաստերի ապացուցման գործընթացում դատական փորձաքննության դերը որպես կարևոր օղակ» թեմայով, որի ընթացքում համակարգված կերպով ներկայացվեցին Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ինչպես 2020թ.-ի 44-օրյա լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, այնպես էլ 2016թ-ին քառօրյա պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից կատարած ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների բնույթին համապատասխան դրանց արձանագրման և ապացուցման համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման հիմնական հիմունքները, դրանց համակարգված իրականացման առանձնահատկություններն ու խնդիրները ինչպես փորձաքննությունների կատարման, այնպես էլ ներպետական այլ գերատեսչությունների հետ աշխատանքի համատեղ կազմակերպման և իրականացման համատեքստում:
Ա.Հովսեփյանի կողմից առանձնահատուկ ընդգծվեց դատափորձագիտական գործունեության դերը ցանկացած պետությունում՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործընթացի ապահովման հարցում՝ կարևորելով ոլորտի շարունակական զարգացման ապահովման անհրաժեշտությունն անկախ իրավիճակներից:
Ա.Հովսեփյանի զեկույցում ռազմական հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից թույլ տրված ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի նորմերի խախտումների փաստերի ապացուցման գործընթացում դատափորձագիտական բաղադրիչի, այլ բաղադրիչների և միջազգային նորմերի հետ համադրմամբ համակարգային ներկայացումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել միջազգային կլոր սեղանի մասնակիցների շրջանում՝ օգտակար լինելով ինչպես օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրների դատափորձագիտական մարմինների աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման համար:
28 Դեկտեմբեր 2016